ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. «Էյս Գեյմինգ» ընկերությունը, որի համասեփականատերերի շարքում են դերասաններ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան, վառվել է: Տեղեկությունը հայտնում է Mash-ը։ Ըստ աղբյուրի՝ կազմակերպությունը զբաղվում էր CS:GO խաղի համար նախատեսված ներխաղային տարրերի վաճառքով:
Ընկերության 20%–ը պատկանում է Գալուստյանին, 5%-ը` Ռևային։ Բիզնեսը հենց սկզբից աշխատել է վնասով, իսկ 2019-ին վնասի չափը հասել է 2,4 մլն ռուբլու: Mash-ը գրում է, որ ընկերության կայքն այս պահին հասանելի չէ, իսկ սոցիալական ցանցերը վերջին անգամ թարմացվել են 2017 թվականին:
Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը
Հիշեցնենք` Գալուստյանը 2019 թվականի հոկտեմբերին TNT-ից հեռացավ СТС։ Նա պնդում էր, որ նախկին գործատուի հետ գումարային վեճ չի եղել։
Միխայիլ Գալուստյանն Ուրգանտի հետ զրույցում բացահայտել է իր «սուպեր» ծրագրերը. տեսանյութ
Ռևան Comedy Club-ի մասնակիցներից մեկն է։ 2019-ին նա ընդգրկվել է կորպորատիվների համար ամենաբարձր հոնորար ստացող հումորիստների ցանկում։ Տեղեկություններ կան, որ նա ելույթ է ունենում երկու միլիոն ռուբլու դիմաց։
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում