Առաջիկա օրերին մոտ 10 չվերթ կիրականացվեն ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից

Քաղավիացիայի կոմիտեն ժամանող ուղևորների հարազատներին խնդրում է անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Առաջիկա օրերին Ուկրաինայի, Բելառուսի մայրաքաղաքներից և ՌԴ մի քանի քաղաքներից տասնյակին հասնող չվերթեր կիրականցվեն։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին և 22-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթերը (ժամանումը Երևան 21:40):

Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ

«Արմենիա Էյրքոմփանին» էլ հունիսի 24-ին երկկողմանի չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Դոնի Ռոստով (Երևանից մեկնում` 10:00, ժամանում Երևան` 14։00 ) և Կրասնոդար (Երևանից մեկնում` 16:00, ժամանում Երևան` 19:45):

Չվերթեր կիրականացվեն նաև Ուկրաինայից և Բելառուսից, մասնավորապես, հունիսի 20-ին «Սքայ Ափ» ավիաընկերությունը կիրականացնի Կիև-Երևան-Կիև չվերթը (ժամանում Երևան` 18:50, Երևանից մեկնում` 19:45):

Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ

Իսկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկից չորս չվերթեր կիրականացվեն հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին։ «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը Երևան կժամանի 02:45-ին, կմենկի 03:35-ին։

Պարետի ցուցումով Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի Քաղավիացիայի կոմիտեն խնդրում է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

459 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 157