Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող վտանգի հանդեպ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուիսի - Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում շարունակվում է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նորընտիր նախագահը նշել է, որ սա կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Նրա կարծիքով՝ հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

«Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում»,- ասել է ԱՀ նախագահը։

Հարությունյանը վստահություն է հայտնել, որ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով է հնարավոր դիմագրավել առկա մարտահրավերներին և միևնույն ժամանակ օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից: Նա ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող վտանգի հանդեպ:

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

«Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ հայկական երկու հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը:
Իր խոսքում ԱՀ նախագահն անդրադարձել է նաև պարենային ու էներգետիկ անվտանգության հարցին՝ շեշտելով, որ այդտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն անելիքներ միշտ էլ կան։ Նա ուրախությամբ նշել է, որ արդեն մեկնարկում է Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու համատեղ շինարարությունը:

Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

«Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները»,- հայտարարել է Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ այդ գործառույթն առաջնահերթորեն դրված է անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա։ Արցախի նախագահը շեշտել է, որ բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները պետք է կիրառվեն համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:

Նա պատասխան է տալու ցանկացած բառի, որոշման և զինծառայողների թափված արյան համար. ՊՆ