Ղազախստանում դատի են տվել կարանտինին

Քաղաքացիները, որոնք վախենում են կորցնել եկամուտը, պահանջում են՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին կանխատեսվող կորոնավիրուսի 2-3-րդ ալիքի ժամանակ իրենց նորից տանը չփակեն ու չզրկեն աշխատելու ու գումար վաստակելու, քաղաքում ազատ տեղաշարժի հնարավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ալմաթիի քաղաքացիների նախաձեռնող խումբը կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկման մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։ 

Ահա թե ինչ է լինում, երբ գնումների են գնում առանց դիմակի. ծեծկռտուք Ղազախստանում

Փաստաբան Ժանգելդի Սուլեյմանովը հայտնել է գործակալությանը, որ մոտ հարյուր մարդուց բաղկացած նախաձեռնող խումբը կարծում է, թե կարանտինը խախտում է իրենց քաղաքացիական իրավունքները, ու դեռ հունիսի սկզբին խմբի ներկայացուցիչները դիմել են իրեն։ Սուլեյմանովն առաջարկել է հայցադիմում ներկայացնել դատարան։ Այդ դիմումը վիճարկում է կարանտինային միջոցների պահպանման մասին մայիսի 11-ին ընդունված՝ գլխավոր սանբժիշկ Բեկշինի որոշումը։

Քաղաքացիները, որոնք վախենում են կորցնել եկամուտը, պահանջում են՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին կանխատեսվող կորոնավիրուսի 2-3-րդ ալիքի ժամանակ իրենց նորից տանը չփակեն ու չզրկեն աշխատելու ու գումար վաստակելու, քաղաքում ազատ տեղաշարժի հնարավորությունից։

«Մենք դեմ չենք կարանտինին։ Մենք դեմ ենք չմտածված, անհեթեթ, ապօրինի միջոցներին։ Կարանտինը պետք է մարդկային դեմք ունենա։ Այն պետք է բոլորի համար հավասար լինի, իսկ մեզ մոտ տրամաբանություն ու կապ չկա», - ասել է Սուլեյմանովը SputnikՂազախստանի հետ զրույցում։

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

«Հունիսի 18-ին ժամը 21:08 դատարան ներկայացրի հայցը մի խումբ Ալմաթայի բնակիչների կողմից։ Այն կարանտինի հետ կապված Բեկշինի որոշման դեմ  է։ Սա Ղազասխտանում կարանտինի դեմ առաջին զանգվածային հայցն է»,- ասել է Սուլեյմանովը։

Նրա խոսքով՝ պետական մարմնի որոշումը բողոքարկելու դեպքում այն դադարում է գործել քանի դեռ դատարանի համապատասխան որոշումը ուժի մեջ չի մտել, քանի որ այդ որոշումը անհատական կիրառման իրավական ակտ է։

Մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել. Փաշինյան