Բժշկական պարագաներով բեռնված լեհական ինքնաթիռն ուղևորվել է Հայաստան

Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը։

Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։

«Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ և լրագրողներ»,- նշված է հաղորդագրության մեջ։։ 

Լեհական օգնության մեկ այլ ինքնաթիռ էլ կուղևորվի դեպի Վրաստան. օդանավակայանում էր նաև Լեհաստանում Վրաստանի դեսպանը։

Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով

Հայաստանի և Վրաստանի դեսպանները երախտիքի և շնորհակալական խոսքեր են ուղղել օգնությունը տրամադրող հիմնադրամին և կազմակերպիչներին, իսկ լեհական կողմը հայտնել է դժվար պահերին բարեկամ երկրներին սատար կանգնելու շարունակական պատրաստակամության մասին։