Արմեն Սարգսյանը նամակ է գրել Նուրսուլթան Նազարբաևին

Հայաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ղազախստանի առաջին նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը վարակվել է նոր կորոնավիրուսով: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ղազախստանի առաջին նախագահի վարակվելու մասին տեղեկությունը հրապարակվեց երեկ։ Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նա շարունակում է հեռավար աշխատել ու մեկուսացման մեջ է գտնվում։

«Անհանգստանալու առիթ չկա», - նշված է Ղազախստանի առաջին նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

COVID-19-ով վարակված Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալիևը, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, խորհրդարանի խոսնակ Նուրլան Միգմատուլինը։

Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում. Հայաստանը 49-րդն է