Ողբերգական ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 2 վարորդն էլ մահացել են

Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին երեկ` հունիսի 17-ին տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 17–ին, ժամը 23։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի որոշ հատվածներում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտակ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Կարեն Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ վերջիններս մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: