ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մոսկվայի բնակելի շենքերից մեկում զինված տղամարդու զոհ դարձած Ելիզավետա Խլյուպինան աշխատում էր Վյաչեսլավ Զայցևի մոդելային գործակալությունում։ Տեղեկությունը հայտնում է Mash–ը` նշելով, որ նա համագործակցում էր տարբեր ապրանքանիշների հետ, մասնակցում ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը կրակ է բացել Մոսկվայի բնակելի տներից մեկում, տեղեկություններ կան, որ նա սպանել է երկու կնոջ և երեխայի, հետո ինքնասպան եղել։
«Միանգամից հարցրին` որտե՞ղ են կրակել, ի՞նչ կրակոցներ են, ձեռքերդ ցույց տուր, ձեռքերդ վեր։ Ես նրանց ասացի` կրակոցներն այն կողմում են։ Դուռը բացեցի, նրանք վազեցին։ Հետո էլի երեք կրակոց լսվեց։ Ոստիկանությունը միանգամից չկարողացավ մտնել այնտեղ։ Սկսեցին կոտրել դուռը։ Հետո ոստիկանը բղավեց. «Դիակ եմ տեսնում»։ Թե քանի սպանված է եղել և ով է արել, տեղյակ չեմ», – պատմել է նա։
«Կրակոցներից հետո կին էր բղավում։ Նրա հետ երկու երեխա կար։ Դրանից հետո 25 րոպե անց… տղամարդը դուռը չէր բացում։ Հետո ոստիկանության աշխատակիցները կոտրեցին դուռը. և նրանցից մեկը բղավեց` դիակ եմ տեսնում», – պատմել է նա Ruptly–ին։
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը` ենթադրյալ կրակողը, մտնում է Մոսկվայի Պրիորով փողոցում գտնվող շենք, որտեղ էլ ավելի ուշ տեղի է ունեցել արյունալի ողբերգությունը։