Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը դատարանի միջոցով պահանջել է կասեցնել Ջոն Բոլտոնի գրքի հրատարակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կրեմլում դեռ չեն ծանոթացել ԱՄՆ նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնի հուշերին, որոնցում հիշատակվում են նաև ՌԴ և ԱՄՆ առաջնորդների բանակցությունները։

«Մենք Բոլտոնի գրքին ծանոթանալու հնարավորություն դեռ չենք ունեցել», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ–ներում Ջոն Բոլտոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) գրքից հատվածներ էին հրապարակվել, որոնցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչող ակնհայտ քննադատություն կա։

«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին

Գրքում խոսվում է նաև այն մասին, որ Թրամփը 2019 թվականին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է Վենեսուելայի նկատմամբ մեղմել ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը։ Բոլտոնի խոսքով` Թրամփն ամենուր դավադրություններ էր տեսնում, նրան հեշտությամբ «մանիպուլյացիաների էին ենթարկում Սպիտակ տան օգնականները և օտարերկրյա առաջնորդները»։ Բոլտոնը կարծում է, որ Պուտինը խորհրդային ոճի հիանալի քարոզչություն է ցուցադրել, իսկ նրա հետ խոսակցությունը համոզել է Թրամփին։

Ռուսաստանը ցավում է Չեխիայի հետ հարաբերություններում առկա խնդիրների համար. Պեսկով

Նշենք, որ ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը դատարանի միջոցով պահանջել է կասեցնել գրքի հրատարակումը` նշելով, որ այն պետք է համաձայնեցվի Սպիտակ տան հետ` պարզելու համար` գիրքը գաղտնի տեղեկություններ պարունակում է, թե ոչ։

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ