Պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը 97 տարեկան է. Ալեքսեյ Սանդիկովը շնորհավորել է նրան

Դիմակ կրելուց բողոքողներին պատգամավորը հիշեցրել է տիկին Ռոզալյայի մեդալների գոնե կեսի քաշը, որոնք նա հեշտությամբ է կրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանի ծննդյան օրն է այսօր։ Հերոսական ուղի անցած կինը դարձավ 97 տարեկան։ Նրան Facebook-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։ «Տիկին Ռոզալյան 97 տարեկան է։ Իր լավատեսությունն ու կյանքի հանդեպ սերը միայն գովերգի է արժանի։ Այն ինչ տեսել է նա իր կյանքում՝ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին, Աստված տա՝ ոչ ոք չտեսնի»,–գրել է պատգամավոր։

Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը

Դիմակ կրելուց բողոքողներին նա հիշեցրել է, որ երևի չեն էլ պատկերացնում տիկին Ռոզալիայի մեդալների գոնե կեսի քաշը, որոնք նա հեշտությամբ է կրում։

«Ցավոք, տատիկներս վաղուց չկան, բայց տիկին Ռոզալյան իր հեռախոսազանգերով ու ջերմությամբ չի թողնում մոռանալ տատիկների հոգատարության արժեքը։ Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ վետերան»,–գրել է Սանդիկովը։

Ռոզալյա Աբգարյանը ծնվել է 1923թ–ին, Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 18 տարեկանում, Ռոզալյան եռամսյա կուրսեր է անցել և մեկնել է ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպտալացվել։ Ապաքինելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի,  Նովոսիբիրսկի, Կրասնոդարի,  Լեհաստանի,  Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրագայում։

97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը, եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո՝ վերադարձել Հայաստան, որտեղ ամուսինն աշխատանքի է անցել Հայաստանի ներքին գործերի համակարգում։ Ռոզալյա բգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։