Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Նուրսուլթան Նազարբաևի թեստը դրական է եղել։ Այժմ Ղազախստանի առաջին նախագահը մեկուսացման մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազասխտանը։

Մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել. Փաշինյան

Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա շարունակում է հեռավար աշխատել ու մեկուսացման մեջ է գտնվում։

«Անհանգստանալու առիթ չկա», - նշված է Ղազախստանի առաջին նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

COVID-19-ով վարակված Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալիևը, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, խորհրդարանի խոսնակ Նուրլան Միգմատուլինը։

Կորոնավիրուսից մահացել են 7 պացիենտ. ամենաերիտասարդը 62–ամյա մի տղամարդ է