Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում փողոցում. լուսանկարներ և տեսանյութ

ՀՀ վարչապետը մոտենում է մարդկանց և պաշտպանիչ դիմակներ փոխանցում մարդկանց։ Տաղավարարում նստած տղամարդկանցից միայն մեկը դիմակով չէր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին բժշկական դիմակներ է բաժանում մարդկանց։ Նա մոտեցավ այգում նստած տղամարդկանց, դիմակները փոխանցեց նրանց ու խորհուրդ տվեց ուշադիր լինել։

«Ժամանակ առ ժամանակ փոխեք դիմակը»,– ասաց նա։

Տղամարդիկ վստահեցրին, որ շատ ուշադիր են։ Նրանցից մեկը գրպանից հանեց երկրորդ դիմակը և ասաց. «Զապասն էլ մոտս ա»։

Տղամարդկանցից միայն մեկը դիմակով չէր։ «Ինձ բան չի լինի»,– վստահեցրեց տարեց տղամարդը։ Մյուսներն էլ նշեցին, որ դիմակ չունեցող պապիկն 90-ն անց է։ Փաշինյանը նրան էլ դիմակ տվեց, բոլորին առողջություն մաղթեց ու շարունակեց քայլել փողոցով` շնորհակալություն հայտնելով դիմակ դրած մարդկանց։

Հիշեցնենք` այսօր կառավարության նիստում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի ընթացիկ շրջանի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ 

Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում փողոցում. լուսանկարներ և տեսանյութ

«Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, ու մենք գիտենք դրա պատճառը. հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, ու մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել»,- նշել էր նա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 մարդ, կատարվել է 89 992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։