Մեկ օրում` 665 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 18698

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Գրանցվել է 7 մահվան ևս դեպք
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

«Ի՞նչն ենք սխալ անում». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 մարդ, կատարվել է 89992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։

Հունիսի 17-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 033 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։