Կառավարությունը վերանայում է օրենքը. գյուղաբնակ ծնողների նպաստը կավելանա

Նոր նպաստից ծնողները կկարողանան օգտվել մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե վերջին մեկ տարում անընդմեջ հաշվառված են ու փաստացի բնակվում են գյուղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություն է առաջարկում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում: Ինչպես կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, մասնավորապես, առաջարկվում է գյուղական բնակավայրերում ծնողներին երեխայի խնամքի նպաստ տրամադրել՝ անկախ նրանց աշխատանք ունենալու, խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից, ինչպես նախատեսում է գործող օրենքը:

Իշխանական պատգամավորի նախագիծը չընդունվեց. մեկուսացման նպաստ դեռ չի լինի

«Սա նշանակում է, որ եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող և բնակվում է գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի երկու նպաստների չափը միասին կկազմի 53 000 դրամ՝ յուրաքանչյուրը՝ 26 500 դրամ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, որ նոր փոփոխությամբ գյուղում բնակվող ծնողները կստանան 26 500 դրամ, եթե չեն աշխատում, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի ավելի:

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

Այս նպաստներից ծնողները կկարողանան օգտվել մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված են ու փաստացի բնակվում են գյուղում:
Նշենք, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է միայն գյուղում բնակվող ծնողներին:

Քաղաքային բնակավայրերում չաշխատող ծնողները նպաստ չեն ստանա, աշխատողները կստանան միայն 26 500 դրամ նպաստ:

Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան