Ճապոնիայի երկնքում առեղծվածային գունդ է հայտնվել ու չքացել․ տեսանյութ

Ոստիկանությունը ուղղաթիռ է երկինք բարձրացրել, որպեսզի փորձի օբյեկտի ծագումը։ Տրանսպորտի նախարարությունն ու օդերևութաբանական վարչությունը հայտնել են, որ օբյեկտն իրենց հետ կապ չունի
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսարևելյան հատվածում հայտնված գնդաձև օբյեկտը շարժվել է ծովի ուղղությամբ, ու հիմա դրա գտնվելու վայրն անհայտ է։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։

Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը

Օրերս Միագի պրեֆեկտուրայի ոստիկանությունը բազում ահազանգեր է ստացել անհայտ թռչող օբյեկտի մասին։ Ոստիկանությունը ուղղաթիռով փորձել է պարզել օբյեկտի ծագումը, բայց միայն հայտնի է դարձել, որ այն շարժվում է 1,5 կիլոմետր բարձրության վրա, սպիտակ գունդ է, ունի երկու պրոպելլեր, ներքևում՝ խաչաձև կոնստրուկցիա։

Տրանսպորտի նախարարությունն ու օդերևութաբանական վարչությունը հայտնել են, որ օբյեկտն իրենց հետ կապ չունի։ Սենդայ քաղաքի տրանսպորտի նախարարության բաժանմունքում նույնպես հայտնել են, որ մարդաշատ շրջանների կամ օդանավակայանների վրա թռիչք իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես թույլտվություն ստանալ, սակայն իրենք ոչ մի հայտ չեն ստացել։

Թուրինյան պատանքի գաղտնիքը

Չորեքշաբթի գունդը հեռացել է ծովի ուղղությամբ ու կորել տեսադաշտից՝ հետը տանելով իր ծագման գաղտնիքը։

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները