«Ի՞նչն ենք սխալ անում». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է

ՀՀ վարչապետը հարց է հղում քաղաքացիներին` կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի՞ խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կորոնավիրուսի նման տեմպերի պատճառը ՀՀ վարչապետը շարունակում է տեսնել «զանգվածաբար դիմակ չկրելու մեջ»:

Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

«Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը։

Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,–հարցադրում է անում Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին տվյալներով` Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 544 դեպք։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել են 302 քաղաքացիներ։