Եվս 6 չվերթ կիրականացվի. քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել` երբ և դեպի ուր

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկա օրերին մի քանի չվերթեր կիրականացվեն տարբեր ուղղություններով։

Մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել. Փաշինյան

Տեղեկության համաձայն`  հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Կրկին հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):

Հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Տեղեկացվում է, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար կոմիտեից խնդրում են հետեվել իրենց ֆեյսբուքյան էջին: