Երևանում միայն 20 մանկապարտեզ կգործի. քաղաքապետարանի որոշումը

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, որտեղ կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզներ հաճախող երեխաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ հունիսի 22-ից Երևանում կգործի միայն 20 մանկապարտեզ, իսկ մյուսների գործունեությունը ժամանակավոր կդադարեցվի։

Երևանում մանկապարտեզների աշխատանքը կրկին կարգելվի՞. քաղաքապետարանից դիմել են պարետին

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Կարապետյանը։

Նա նաև հավելել է, որ ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու մտադրության մասին։ Տնօրենները վարչական շրջանի աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։

Ճշմարտությունը մանուկների շուրթերով. ինչ են պատմում Երևանի մանկապարտեզների փոքրիկները

Ի դեպ, հունիսի 22-ից բաց կլինեն Կենտրոնի թիվ 1, Արաբկիրի թիվ 25 և թիվ 31, Աջափնյակի թիվ 47 և թիվ 50, Ավանի թիվ 52, Դավթաշենի թիվ 60 և թիվ 62, Էրեբունու թիվ 64 և թիվ 66, Մալաթիա-Սեբաստիայի թիվ 91 և թիվ 96, Նոր Նորքի թիվ 100 և թիվ 114, Նորք-Մարաշի թիվ 122, Նուբարաշենի թիվ 125, Շենգավիթի թիվ 126 և թիվ 139, Քանաքեռ-Զեյթունի թիվ 162 և թիվ 157 մանկապարտեզները։

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ավելի վաղ հայտնել էր` հաշվի առնելով այն, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև այն, որ մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։

Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով

Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կլինի մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որն այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոս։

Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով