ԲՀԿ–ի «լողացող» անդամատոմսերը տեղեկատվական «կեղտոտ սլիվ» են. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի տեղեկություններով` մարդիկ ոչ թե հեռանում են ԲՀԿ-ից, այլ դիմում են կուսակցության շարքերն ընդունվելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ԲՀԿ-անդամությունից հրաժարվողների մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկություն չունի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ ԲՀԿ շարքերն այս օրերին ոչ թե նոսրանում, այլ հակառակը՝ ստվարանում են:

Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին

«Այս օրերին, իմ տեղեկություններով, 4000-ից ավելի մարդ դիմել է, որ ըդգրկվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում: Մարդիկ գրում են, զանգում են, ուզում են, գալիս են, փորձում են ինչ-որ ձևով աջակցել, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ, դա ոչ միայն նեղ կուսակցական, կամ միայն պարոն Ծառուկյանին վերաբերող խնդիր է, այլ գլոբալ, պետական խնդիր»,- ասաց նա:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

Ինչ վերաբերում է այսօր սոցիալական կայքերում հայտնված տեղեկատվությանն այ մասին, որ ԲՀԿ անդամներն իրենց անդամատոմսերից հրաժարվել ու դրանք նետել են ջրանցքը, Արման Աբովյանն այն որակեց տեղեկատվական «սլիվ»:

«Իշխանությունները, տեսնելով այդ վերաբերմունքը մեր նկատմամբ, փորձում են ինչ-որ PR քայլերով կա՛մ ապացուցել հակառակը, կա՛մ կեղտոտ տեղեկատվական «սլիվներ» անել»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ իր համար նույնիսկ զզվելի է այդ թեմային անդրադառնալն ու մեկնաբանելը:

Արդեն տեղեկացրել ենք, որ Facebook-ի օգտատեր Ռոման Բաղդասարյանն իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամներն իրենց կուսակցական անդամատոմսերը նետում ջրատարը։

Ակցիայի մասնակիցները նկարահանողին խնդրում են իրենց դեմքերը չնկարել:

Կադրերում երևում է, որ ջրատարում մի քանի տասնյակ տոմս կա։

ԲՀԿ–ականները հրաժարվո՞ւմ են կուսակցությունից. անդամատոմսերը հայտնվել են ջրում. տեսանյութ