ԱԱԾ-ն խուզարկել է ԲՀԿ–ական Վարդան Ղուկասյանի և Վարդևան Գրիգորյանի գրասենյակները

Երկու գրասենյակներն էլ օգտագործվել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող գրասենյակներում։

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Նույն կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը կատարվել է երեկ կեսօրին։

«Խուզարկվել են պատգամավորների գրասենյակները, որոնք երկուսն էլ օգտագործվել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբեր», - ասել է Իսոյանը։

Վարդևան Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ խուզարկությունը կատարվել է երեկ։ «Տնեցիները չեն հետարքրվել, թե որ իրավապահ կառուցից են եղել, բայց խուզարկության փաստաթղթեր են տվել։ Տնից երկու հեռախոս և իմ անձնական IPad–ն են տարել ու ասել նաև, որ իրենց ինչ–որ ցուցակներ են հետաքրքրում»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ինքն այդ պահին տանը չի եղել։

Նա հայտնեց նաև, որ իրեն որևէ իրավապահ մարմին չեն կանչել հարցաքննության։ Գրիգորյանը դեպքը կապեց ԲՀԿ–ի շուրջ ծավալվող գործընթացի հետ` ասելով, թե ինչու նախկինում, օրինակ, մեկ տարի առաջ նման քայլի չեն դիմել։ ԲՀԿ–ական պատգամավորն ասաց` առաջին անգամ էին իրենց տանը խուզարկություն կատարում։

ԱԱԾ-ից տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն կատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Հրապարակվեցին Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ կապված չորս քրեական գործերի մանրամասներ, որոնցից երկուսը վերաբերում էր ընտրակաշառքներ բաժանելուն։

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի