Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մարվել է. վնասի չափը հաշվում են

Խոսրովի անտառում հրդեհի հետևանքով մնացած ծխացող օջախների մարման աշխատանքները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։

Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում հրդեհ է բռնկվել. լուսանկարներ

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, Վայրի բնության և մշակութային արժեքների պահանության հիմնադրամի 5 աշխատակիցներ»,–նշեց Գրիգորյանը։

Նա հայտնեց նաև, որ այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։ Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով անտառի կրած վնասի չափին, ապա դրանք հաշվարկվում են։

Հիշեցնենք՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ է բռնկվել և տեղում աշխատում են 40 հրշեջ-փրկարարներ, տեղազննման համար օդ է բաձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել ուղղաթիռ։ Հրդեհը բռնկվել է արգելոցի «Քյոսոս» կոչվող հատվածում։