ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից ձորում խոտածածկ տարածք է այրվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն հրդեհ մասին ահազանգն ստացել է 18:53-ին։
Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մարվել է. վնասի չափը հաշվում են
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել են 3 հա խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր։ Տուժածներ չկան։
«Եթե ուշացնենք աշխատանքները, ճակատագրական կլինի»․ Խոսրովի անտառում կրկին հրդեհ է բռնկվել