Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին կմասնակցեն կամավորների երկու խումբ, յուրաքանչյուրում՝ 38 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կանցկացվեն Մոսկվայի երկու բուժհաստատություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության ծառայությանը։

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մասին

Նշվում է, որ պատվաստանյութի փորձարկումներին կմասնակցեն կամավորների երկու խումբ, յուրաքանչյուրում՝ 38 մարդ։

Ավելի վաղ նախարարությունը մարդկանց վրա COVID-19-ի դեմ դեղորայքը փորձարկելու թույլտվություն էր տվել։

Դեդորայքը մշակել են Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնում։ Մասնագետներն ուսումնասիրելու են օրգանիզմի վրա երկու պատվաստանյութի ազդեցությունը՝  հեղուկ ու լիոֆիլիզացիայի ենթարկած (չոր, ջրազրկված)։

Պեսկովն ասել է՝ ինչն է Կրեմլում պաշտպանում ՌԴ նախագահին COVID-19-ից

Ներմկանային կիրառման համար նախատեսված լուծույթի տեսքով պատվաստանյութը կփորձարկվի Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում, փոշու տեսք ունեցող տարբերակը՝ Սեչենովի անվան համալսարանում։

Հետազոտության պոտենցիալ մասնակիցները, որոնք նոր են սքրինինգ անցնելու, երկու շաբաթ անցկացրել են հանգստյան տանը։ Նրանց որոշումը կամավոր է, մասնակիցներին տեղեկացրել են փորձարկումների ընթացքի, հնարավոր արդյունքի ու ռիսկերի մասին։

Աշխարհում արդեն 8.2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով. մանրամասներ