«Մուլտի գրուպն» ու «Երևան մոլը» ժամանակավորապես փակվել են. պարետն է որոշել

Պարետի որոշման համար հիմք են ծառայել մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային պարտադիր միջոցառումների խախտումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը:

Վատագույն կանխատեսումները չիրականացան. հակահամաճարակային շարժումը դրական արդյունք է տալիս

24 ժամով փակված տնտեսվարողների շարքում հիմնականում առևտրի կետեր են: Դրանց թվում են նաև այնպիսի խոշոր առևտրի կենտրոններ, ինչպիսիք են Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան մոլ» առևտրի կենտրոնը, Թումանյան փողոցում գտնվող «Մուլտի գրուպ կոնցեռնին» պատկանող առևտրի սրահը, Թբիլիսյան խճուղում գտնվող բժշկական պարագաների գործարանը և այլ տնտեսական օբյեկտներ:

Պարետի որոշման համար հիմք են ծառայել հունիսի 13-ին և 15-ին կատարված մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային պարտադր միջոցառումների խախտումները:

Հիշեցնենք` կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, որը 3 անգամ արդեն երկարաձգվել է, վերջինը` հունիսի 13–ին` մեկ ամսով։