Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Համավարակի պատճառով առաջացած պարապուրդի վերջնական պատկերը պարզ կլինի երկու ամսից, երբ բոլոր արդյունքներն ամփոփվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակի ու ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

Արդարադատության նախարարը հայտնեց, թե կորոնավիրուսային ինչ իրավիճակ է ՔԿՀ-ներում

«Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը, կարծես, 12 հազար մարդու է վերաբերել»,- ասաց նա:

Թիվը, սակայն, փոխվարչապետի խոսքով, վերջնական չէ և չի բացառվում, որ այն ավելանա, քանի որ ապրիլյան էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնականապես գնահատված չէ:

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ համավարակի պատճառով առաջացած պարապուրդի վերջնական պատկերը պարզ կլինի երկու ամսից, երբ բոլոր արդյունքներն ամփոփվեն:

Հրաժարվել էր թեստավորվել. Գյումրիում 66–ամյա կինը մահացել է կորոնավիրուսից

Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունում փորձել են նաև հասկանալ, թե համավարակի օրերին քանի մարդ է պահպանել աշխատանքը, բայց աշխատավարձ չի ստացել:

Հիշեցնենք՝ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որի ընթացքում մինչև մայիս Հայաստանում արգելված էին գրեթե բոլոր տնտեսական գործունեության տեսակները՝ որոշ բացառություններով: Այս ընթացքում սոցիալ-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը մշակեց ու իրականացրեց շուրջ 20 ծրագիր՝ քաղաքացիների ու գործարարների տարբեր խավերի համար:

Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով