Սոիոյի խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է փորձարկել պատվաստանյութը մարդկանց վրա, առաջին փուլը շուտով կավարտվի։
«Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա օգոստոս-սեպտեմբերին մենք կստանանք կլինիկական հետազոտությունների պատասխանները։ Արտադրությունը կսկսվի դրան զուգահեռ»,-ասել է Սորիոն։
Բրիտանական ընկերության ղեկավարն ընդգծել է, որ արդեն հոկտեմբերին AstraZeneca-ն պատրաստ կլինի պատվաստանյութ մատակարարել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը