Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելուց րոպեներ անց նրա որդին` Նվեր Ծառուկյանը, քրեական այլ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, սպանության գործով վկա է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

Մեր տեղեկություններով` Ծառուկյանն Աբովյանի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործով է վկա։

Ավելի վաղ ԲՀԿ-ական  պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տեղյակ է, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել:

«Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության և րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասել էր նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:

Իվետա Տոնոյանը նաև նշել էր, որ Նվեր Ծառուկյանը գտնվում է ՀՀ-ում։

ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան կդիմի. Իվետա Տոնոյան

Հիշեցնենք, 2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում  զինված միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։