Հայաստանը բժիշկների ու ականազերծողների 5-րդ խումբն է ուղարկել Սիրիա

Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբn Սիրիայում կմնա մինչև հոկտեմբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հերթափոխը: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։

Թադևոսյան․ «Երբ խանութում իմանում էին հայ սակրավոր ենք, գումար չէին վերցնում»

«Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Իսկ հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:

Հիշեցնենք` հայկական հումանիտար խումբը Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը սկսել է 2019թ–ի փետրվարից։

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի