Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է

Արցախը հորդորում է զերծ մնալ իրավիճակի արհեստական ապակայունացմանն ուղղված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az կայքէջը հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը։ Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,– նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Արցախը հորդորում է զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելու քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

Եթե Ադրբեջանի նախագահի հետ երկխոսությունը չստացվի, Փաշինյանը կդիմի այդ երկրի ժողովրդին