Պեսկովն ասել է՝ ինչն է Կրեմլում պաշտպանում ՌԴ նախագահին COVID-19-ից

Պեսկովի խոսքով՝ Նովո Օգարևոն այս պահին Վլադիմիր Պուտինի հիմնական աշխատավայրն է, այնտեղից նա Կրեմլ է գնում գալիս և այնտեղ է անցկացնում միջոցառումների մեծ մասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Կերմլում ու Նովո Օգաևոյում Ռուսաստանի նախագահի նստավայրում ախտահանման համար հատուկ թունելներ են տեղադրվել։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Սխալվել կարելի է միայն մեկ անգամ. Պեսկովը պատմել է իր աշխատանքի մասին

«Դա իսկապես այդպես է։ Ախտահանման միջոցներ են տեղադրվել և՛ Կրեմլում (դրանք արդեն երկուսն են), և՛ Նովո Օգաևոյում գտնվող նստավայրում»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Նովո Օգարևոն այս պահին Վլադիմիր Պուտինի հիմնական աշխատավայրն է, այնտեղից նա Կրեմլ է գնում գալիս, այնտեղ է անցկացնում միջոցառումների մեծ մասը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ ախտահանման համար թունելները տեղադրվել են համաճարակի ամենաթեժ պահին։

Պեսկովն ընդգծել է, որ լրացուցիչ կանխարգելիչ միջոցները, հատկապես պետության ղեկավարի դեպքում, արդարացված են ու բացատրելի։

Ռուսաստանը ցավում է Չեխիայի հետ հարաբերություններում առկա խնդիրների համար. Պեսկով