Հոնդուրասի նախագահը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Էրնանդեսը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին իրեն վատ է զգացել և կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին НСН հեռուստաալիքին հայտնել է ինքը՝ Հոնդուրասի նախագահը։

Աշխարհում արդեն 8.2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով. մանրամասներ

Էրնանդեսը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին իրեն վատ է զգացել և կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։

«Ինձ մոտ COVID-19 են ախտորոշել»,- ասել է Էրնանդեսը։

Հոնդուրասի նախագահը հավելել է, որ ինքնամեկուսանալու է և պետության ղեկավարի պարտականությունները շարունակելու է կատարել հեռավար կարգով։

Ղազախստանի վարչապետը ինքնամեկուսացել է. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել