ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել։
RT-ն հայտնում է, որ նրա ծառայողական Jaguar-ին հետևից բախվել է Range Rover-ը, որի մեջ եղել են վարչապետի անվտանգության աշխատակիցները։
Նշվում է, որ բախումը եղել է վարչապետի մեքենայի կտրուկ արգելակման հետևանքով, որովհետև ճանապարհին անսպասելիորեն ցուցարարներ են դուրս եկել։
Վարչապետի մեքենայի խցիկի վրա մեծ փոս է գոյացել։ Ջոնսոնը եղել է ավտոմեքենայում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Պարզվել է՝ քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու իրաքյան քրդերի դեմ թուրքական բանակի գործողությունների դեմ։
Բորիս Ջոնսոնը ՃՏՊ-ի է ենթարկվել․ մեղավորը Բրիտանիայի վարչապետի թիկնապա՞հն է, թե՞ Էրդողանը
© AP Photo / Victoria Jones
Ոստիկանությունը ձերբակալել է ՃՏՊ-ի պատճառ դարձած ցուցարարին։