Զելենսկու կնոջը հոսպիտալացրել են

Բժիշկները Ուկրաինայի նախագահի կնոջ ՝ Ելենա Զելենսկու առողջական վիճակը կայուն են գնահատում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի- Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը ՝ Ելենային, հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ելենա Զելենսկին կորոնավիրուսով է վարակվել: Սակայն նա իրեն լավ էր զգում։

«Ներկայումս Ելենա Զելենսկու ախտորոշումը COVID-19 է ։ Նա ունի երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ միջին ծանրության: Թթվածնի կարիք չունի, վիճակը կայուն է», - ասված է հաղորդագրության մեջ ։

Այս պահին Ելենա Զելենսկին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Երեխաների ու նախագահ Վլադիմիր Զելենսկու թեստերի պատասխանը բացասական է: