Որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն իր տեսակետը հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել–չզրկելը ոչ թե քաղաքական, այլ զուտ իրավական գործընթաց է։ Միրզոյանն իր կարծիքը հայտնեց ԱԺ–ում։

«Հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ հարուցված են իրավական գործեր, որոնք կարող են հանգեցնել քո մասնակցությանը դրանց։ Ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը պահանջում է իշխանության հրաժարականը։ Ոչ։ Բայց դրա իրավունքն ունի յուրաքանչյուրը»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` չի կարելի շանտաժ անել աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներից զրկվելու հանգամանքով և ձեռքերն ազատել իրավական գործընթացներից։ Միրզոյանը նշեց` օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ նրանից` գործարաններ ունեն, թե ոչ, քաղաքական գործիչ են, թե ոչ։

Ով ինչպես կքվեարկի Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցին

ԱԺ նախագահը նշեց` իրենց լիահույս են, որ քննությունը կպարզի` Ծառուկյանը որևէ կապ չունի հարուցված քրգործերի հետ, և այդ դեպքում իրենք կրկին կողջունեն նրան ԱԺ–ում։

Միրզոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։

«Այ ձեր ցավը տանեմ, բայց ես գալիս էի». ԱԱԾ աշխատակիցներն ԱԺ բակից տարան Ծառուկյանին

Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ–ի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք:

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում