Օրվա կադր. ԲՀԿ-ն պահում է հարվածը

Գագիկ Ծառուկյանի հավատարիմ համախոհները մի քանի ժամ սպասել են, որ նա դուրս գա ԱԱԾ-ում հարցաքննությունից։ Նրանք այս շոգին դիմակներով նստել էին ու ակնհայտորեն չէին վախենում զանգվածային ակցիայի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքից։
Sputnik

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն այսօր հավաքվել էին Ազգային անվտանգության շենքի դիմաց։

Այսօր քաղաքական գործչի համար բարդ օր էր․ նրան ոչ միայն հարցաքննեցին ԱԱԾ-ում, այլև զրկեցին պատգամավորի մանդատից, իսկ «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը համաձայնվեց, որ անհրաժեշտության դեպքում նրանք ազատությունից զրկեն քրեական գործի շրջանակում։ Թեև ընդդիմությունը բոյկոտեց այդ գործընթացը, խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար էին որոշման համար։

Ակտիվ ցուցարարների շարքերում էին Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը և այլ խորհրդարանականներ։ Ծառուկյանի համախոհները վճռական են տրամադրված ու պատրաստ են մինչև վերջ կանգնած մնալ ԲՀԿ առաջնորդի մեջքին։

Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները

Հիշեցնենք` Ծառուկյանն անցնում է միանգամից երեք գործով։ Դրանցից մեկով խաղատների ոլորտում Ծառուկյանին պատկանող ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետբյուջեին հասցվել է շուրջ 60 մլն դոլարի վնաս։

Երկրորդ գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։

ԱԱԾ վարկածով` խոսքը հարյուր միլիոնավոր դրամների մասին է։

Մեկ այլ գործով՝ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող ընկերությունը ապօրինի հողատարածք է յուրացրել։

Պետությանը 342 մլն դրամի վնաս է հասցվել:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից