Հայտնաբերվել է Հայաստան և Հունաստան ներխուժելու` Թուրքիայի գաղտնի նախագիծը

Փաստաթուղթը եղել է Թուրքիայում պետական հեղաշրջման գործի նյութերում թուրք զինվորականների նամակների պատճենների մեջ։ Զինծառայողները, կատարելով քննիչների պահանջը, քննությանն են փոխանցել ամբողջ նամակագրությունը, այդ թվում՝ ծածկագրված հատվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայտնաբերվել է Հունաստան և Հայաստան ներխուժելու Թուրքիայի Գլխավոր շտաբի ծրագիրը։ Քննիչը սխալմամբ ներառել է փաստաթուղթը գործի նյութերի մեջ։

Թուրքական ուժերը ավերում են եզդիական սրբավայրերը և ստիպում կրոնափոխ լինել. եզդի պատգամավոր

Nordic Monitor տեղեկատվական հարթակի հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ խոսքը Power Point-ով սարքած շնորհանդեսի մասին է։ Փաստաթղթի սլայդներից մեկում կա մի քանի գործողության ցանկ, թեև մեծ մասը ջնջված է։ Աղբյուրի տվյալներով՝ պահպանվել է 2000 թվականին կազմած Հայաստան ներխուժելու ծրագիրը, ու 2014 թվականի հունիսի 13-ով թվագրված Հունաստան ներխուժելու ծրագիրը։ Պարբերականը նշում է, որ ծրագրերի մանրամասներն փակ են մնում, փաստաթուղթը միայն հաստատում է, որ դրանք գոյություն ունեն։

Փաստաթուղթը գտնվել է Թուրքիայում պետական հեղաշրջման մասին գործի նյութերում թուրք զինվորականների նամակների պատճենների մեջ։ Զինծառայողները, կատարելով քննիչների պահանջը, քննությանն են փոխանցել ամբողջ նամակագրությունը, այդ թվում՝ ծածկագրված հատվածները։  Գործի նյութերին կցվել է նաև Թուրքիայի Գլխավոր շտաբի աշխատակիցների համակարգիչների նամակագրությունը։ Պարբերականը ենթադրում է, որ քննիչները հենց այնտեղից են ստացել փաստաթղթերը։

Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին

Հիշեցնենք՝ Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, թեև պետությունների միջև չլուծված Էգեյան վեճ կա։ Խոսքը Էգեյան ծովի որոշ կղզիների հանդեպ ինքնիշխանության, նաև դրանց օդային տարածքի մասին է։ Հունաստանը բազմիցս խոսել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին ու հայտնել զինված հակամարտության պատրաստականության մասին։