Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը

ԲՀԿ առաջնորդի հետ կապված ընկերությունների աշխատակիցները որոշել են աջակցություն հայտնել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության բեռնատարները փակել են Երևանի Աճառյան փողոցի մի մասը: Վարորդներն ու բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը
Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան քրեական հետապնդման ենթարկելու միջնորդությունները:

ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ինքը ՝ Ծառուկյանը, իշխանությունների գործողությունները համարում է քաղաքական հետապնդում:

Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գրառում է արել