Ուկրաինայում ճանաչված մոդել Սամվել Թումանյանը հիացրել է հետևորդներին իր կրակոտ պարով

Սեմը պարբերաբար ուրախացնում է իր հետևորդներին կրակոտ պարերով: Այս անգամ նա ցուցադրել է կարճ պար, որի շարժումները տևական ժամանակ է ինչ սոցցանցերում տարածվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Թոփ մոդել ուկրաինական ձևով» նախագծի հաղթող Սամվել Թումանյանը շատ է սիրում պարել: Դա հեշտ է կռահել, եթե երբեմն հետևեք նրա Instagram-յան էջի հրապարակումներին:
Այս անգամ հայ երիտասարդը կարճ պար է ցուցադրել գեղեցկադեմ շիկահերի մասնակցությամբ։ Պարն այժմ շատ տարածված է սոցիալական ցանցերում:

«Ախ այս տենդենցները, ինչ էի անելու առանց դրանց»,- տեսանյութին կից գրել է Սեմը:

Հետևորդներին շատ է դուր եկել երիտասարդների պարային նախաձեռնությունը։

«Հրաշք եք»,«շատ լավն ես Սեմ, անգամ ավելի պլաստիկ ես շարժվում, քան պարող աղջիկը», «ինչի պրոֆեսիոնալ պարով չեք զբաղվում, ձեզ մոտ անկասկած կստացվի»,–գրել են նրանք:

Ավելի վաղ երիտասարդը խոստովանել էր, որ թողնում է մոդելինգը, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի երաժշտությանը, քանի որ մանկուց երազել է երգիչ դառնալ։