«Նորից գնում եմ ԱԱԾ` նոր գործեր կան, էն հներից բան դուրս չեկավ». Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը նշեց`պատգամավորներն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցովը կարող են կայացնել ցանկացած որոշում, ինքն ամեն ինչի պատրաստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կրկին Ազգային անվտանգություն է գնում` հարցաքննության։ Ծառուկյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց, որ նոր քրգործեր են հարուցվել իր դեմ։

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում

Նշենք, որ ԱԺ–ն այժմ քննարկում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

«Իմ դեմ հարուցված քրգործերը շինծու են։ Դրանք արվել են, քանի որ ես խանգարում եմ իշխանություններին, բայց ասեմ` էլի շարունակելու եմ խանգարել։ Ես հիմա գնում են ԱԱԾ, քանի որ էլի նոր գործեր կան` էն հներից բան դուրս չի եկել»,–ասաց Ծառուկյանը` հավելելով, որ չնայած իրեն իրավունք չունեն ԱԱԾ–ում հարցաքննել։

Նա նշեց, որ կան մարդիկ, որ պայուսակները պետք է հավաքեն ու գնան երկրից, իսկ իրենք չեն պատրաստվում հեռանալ։

Ծառուկյանը նշեց`պատգամավորները կարող են կայացնել ցանկացած որոշում, քանի որ ինքն ամեն ինչի պատրաստ է։ Նա լքեց ԱԺ–ն` հրաժարվելով պատասխանել պատգամավորների հարցերին։

Գագիկ Ծառուկյանի աջակիցներից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել

ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ ճեպազրույցում հավելեց, որ արտակարգ դրության ավարտից հետո կլինեն հանրահավաքներ, որոնց օրակարգը կհայտնեն հետագայում։
Հարցին, որ եթե իրեն կալանավորեն` ինչ է լինելու, Ծառուկյանը պատասխանեց, որ իր ամբողջ թիմը, ամբողջ ժողովուրդն ու իր համակիրներն անելու են ամեն ինչ։, ապա հարց ուղղեց լրագրողիներին, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել իրենց ընտանիքներում։

«Ով անկեղծ չպատասխանի, թող ամբողջ կյանքում երջանիկ չլինի»,– հավելեց ԲՀԿ ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։

Ի՞նչ փաստեր ներկայացրեց Դավթյանը Ծառուկյանին անձենմխելիությունից զրկելու համար. տեսանյութ

Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք: