ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Չելյաբինսկի մարզի М5 մայրուղու զանգվածային ավտովթարի պատճառով երկու մարդ մահացել է, ևս յոթը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ճանապարհային տեսչության մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի արգելակները չեն գործել։
Սարսափելի վթարը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի ժամանակով 14:00-ին Չելյաբինսկի մարզում Մոսկվա-Չելյաբինսկ ավտոմայրուղու 1649-րդ կիլոմետրի վրա։
Նախնական տվյալների համաձայն՝ 36-ամյա վարորդի վարած բեռնատարի արգելակները փչացել են, և նա բախվել է ճանապարհին գտնվող 5 մեքենաներին։
Mercedes–ների վթար Երևանում. կան տուժածներ
Նախնական տվյալների համաձայն՝ երկու մարդ մահացել է, յոթը վնասվածքներ են ստացել։ Ճանապարհային ոստիկանությունը նշել է, որ պատահարի հանգամանքները պարզվում են։