Գագիկ Ծառուկյանի աջակիցներից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել

Այս պահին ոստիկանները Սիրահարների այգում են, որտեղ նույնպես հավաքի մասնակիցներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա անցկացնող ավելի քան 100 քաղաքացի է բերման ենթարկվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ծառուկյանի հարցաքննությունն ու բողոքի ակցիաները՝ լուսանկարներով

Նշենք, որ ԱԺ–ի մոտ այս պահին հավաքվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Իսկ ԱԺ–ում այս պահին քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցը։

ԱԺ–ի հարակից փողոցներում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված։

Նշենք, որ մինչ հավաքվածներին բերման ենթարկելը ոստիկանները հայտարարում են, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքներ անցկացնելը։

Այս պահին ոստիկանները Սիրահարների այգում են, որտեղ նույնպես հավաքի մասնակիցներ կան։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։

Ազգային ժողովի մոտ լարված վիճակ է. բերման ենթարկվածների թվում ըմբիշ Ռոման Ամոյանն է

Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ կուսակցության անդամները: Պարզվել է, որ նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք:

«Ծառուկյանի հարցում իշխանությունը կրկնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը». Անտինյան