Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

էպիկենտրոնը Եդիսու բնակավայրի մոտակայքում է, ստորգետնյա ցնցումների օջախը` 10 կիլոմետր խորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նշվում է, որ մագնիտուդը կազմել է 5.4, էպիկենտրոնը` Եդիսու բնակավայրից (Բինգյոլ գավառ) 18 կիլոմետր հեռավորության վրա, ստորգետնյա ցնցումների օջախը` 10 կիլոմետր խորության վրա։

Նշենք՝ հունիսի 14-ին Բինգյոլում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մի քանիսը տուժել են։

Իրաքում ռազմակայան է հրթիռակոծվել

Ստորգետնյա ցնցումների հետևանքով մի քանի գյուղերում տներ են փլվել։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը