ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատունը խուզարկելու կադրերը:
«Գլխավոր դերում» Գագիկ Ծառուկյանն է. ԱԱԾ–ի տեսանյութը
Հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ հավաքվեցին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ուշ երեկոյան Ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկել 252 մարդու (վարչական ձերբակալում)։
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ: