Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին

Ըստ նախագծի` Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: Ֆիրդուսը հանրային գերակա շահ էր հռչակվել 2008 թվականին: Նույն որոշումը վերահաստատվել էր նաև 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Facebook- ի իր էջում հրապարակել է Երանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներդրողների ցուցակը:

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես խոստացել էի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ, հրապարակում եմ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներդրողների ցուցակը»,- գրել է Սիսեռյանը:

Հրապարակված ցուցակի համաձայն` Ֆիրդուսի թաղամասի ամբողջ տարածքը բաժանվել է 18 լոտերի, որոնց գնման ու կառուցապատման համար ընտրվել են 10 ներդրողներ: Դրանցից 5-ը անհատներ են, 5-ը՝ ընկերություններ, որոնց թվում են Երևանի խոշոր կառուցապատող ընկերություններից «Էլիտ գրուպը», Բուզանդի և Ամիրյան փողոցների հատվածում կառուցապատման որոշ ծրագրեր իրականացնող, 2016թ-ին գրանցված «Ջի էմ Դեվելոփեր» ընկերությունը, հարաբերականորեն նոր գրանցված «ԴԻԱՆԱՐ» ՓԲԸ-ն, որի կատարած աշխատանքներն առայժմ հանրությանը հայտնի չեն, բայց հայտնի է տնօրենը՝ Էդուարդ Մելիքյանը, որը ժամանակին նաև շինարարական հսկա ծրագրերի ակունքներում կանգմած «Գլենդել Հիլզ»-ի տնօրենն էր:

Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը. ի՞նչն է խանգարում թաղամասի շինարարությանը արդեն 10 տարի

Հաջորդը 2018թ-ի հուլիսին գրանցված «Կաէռ մայնինգ» ՍՊԸ-ն է, որն 2019 թ-ին արդեն թեև ոչ շատ մեծ, բայց չկատարած հարկային պարտավորություններ ուներ, համաձայն պաշտոնական հայտարարությունների՝ azdarar.am կայքում առկա տեղեկատվության: Իսկ վերջին ներդրողը միանգամից 3 լոտ ձեռք բերած «Էսթեյթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է միայն 2019թ-ի դեկտեմբերին և որի սեփականատերը մեկ այլ՝ «Մեգատորգ Գրուպ Լիմիթեդ» ընկերություն է:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին:Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:

Ըստ նախագծի` Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

«Ֆիրդուսի» շուկայի կառուցումը` գլխացավա՞նք կառավարության համար