ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik․ Անհայտ անձիք Մոսկվայի Լենինյան պողոտայում հրաձգություն են սկսել։ Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։ Տեղում աշխատում են ոստիկանությունը և բժիշկները։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա» քաղաքական նորությունների գործակալությունը։
Ականատեսների տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի «Սալյուտ» հյուրանոցի մոտակայքում։
Mash Telegram-ալիքի տվյալներով՝ վիրավոր են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության երկու աշխատակից։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Սակայն Baza Telegram-ալիքը գրում է, որ ծանր վիրավոր է միայն մեկ ոստիկան, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Տաքսու վարորդը նույնպես վիրավոր է, նրան տեղում ձերբակալել են։
Հրաձգություն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ. կան զոհեր. տեսանյութ