Կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում կա. Թորոսյան

Արսեն Թորոսյանը հայտնում է, որ դիմակների գները կտրուկ նվազում են, և մեկ ամսում դրանց գինը կլինի մի քանի տասնյակ դրամի կարգի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ մահացության միջին տարիքի անկում կա։

Եվս 19 մահ. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 41 տարեկան կին է

«Սա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է մտահոգված լինեն։ Լինում նեն դեպքեր, որ մարդիկ չեն իմանում իրենց` խրոնիկական հիվանդություն ունենալու հանգամանքը։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի դեպքերը գրանցվում են շատ մոտ հասցեներում»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մոտակա մեկ ամսում դրանք կլինեն մի քանի տասնյակ դրամի կարգի, այսինքն` այնքան, որքան մինչ կորոնավիրուսի օրերին էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ քննարկում են, թե հարկադրանքի ինչ մեթոդներով կարող են մարդկանց ստիպել դիմակ դնել։
«Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մարդկանց համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ միջոցը։ Մեր քաղաքացիները մասսայաբար չեն դնում դիմակներ»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ հակառակ դեպքում հաղթահարման միակ ճանապարհը լինելու է այն, որ ով պետք է մահանար, կմահանա։

Փաշինյանը հայտնեց նաև, որ վաղվանից դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները դիմակ կնվիրեն։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 397-ով և հասել է 17 064–ի։ Մեկ օրում գրանցվել է մահվան 19 դեպք։