ԿԲ-ն վերանայել է իր կանխատեսումը. 2020թ-ի տնտեսական աճը բացասական կլինի

Կենտրոնական բանկը վերանայել է մարտի դրությամբ կանխատեսված 0.7% տարեկան տնտեսական աճը: Աճի փոխարեն հիմա արդեն անկում է սպասվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա բացասաբար է ազդել հիմնականում աշխատուժի կրճատման հետևանքով: Իսկ աշխատուժը կրճատվել է մի կողմից աշխատողների հիվանդության պատճառով, մյուս կողմից՝ աշխատատեղերի ժամանակավոր փակման, ռեստորանային ու զբոսաշրջային բիզնեսի պահանջարկի անկման հետևանքով:

Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

«Այս ազդեցությունը զգալի գնանկումային է, որի չափը դեռևս հնարավոր չէ գնահատել»,- ասաց Գալստյանը:

Փոխարենը, նրա խոսքով, կտրուկ աճել է առողջապահական որոշ ապրանքների պահանջարկը՝ դիմակ, ալկոգել և այլն:

Գալստյանը հիշեցրեց, որ այս իրողությունները հաշվի առնելով` արդեն մարտին ՀՀ ԿԲ-ն կանխատեսվող տարեկան 5.3% տնտեսական աճի ցուցանիշը նվազեցրեց 0.7%-ի: ԿԲ նախագահը շեշտեց, որ ՀԲ-ն օրերս հրապարակած զեկույցում համաշխարհային տնտեսության 5.2% անկում է կանխատեսել 2020 թ-ին համաշխարհային տնտեսության համար:

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

«Մեր գնահատականներով ՀՀ տնտեսական աճը 2020թ-ին կլինի բացասական՝ զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից»,- ասաց Գալստյանը:

Համավարակից առավելապես տուժել են տրանսպորտը, հանրային սնունդը, տուրիզմը, շինարարությունը: Միակ ոլորտը, որը համավարակից չի տուժի, ԿԲ-ի կանխատեսմամբ, կլինի գյուղատնտեսությունը:

Բեջանյան. «Համավարակի ձգձգումը լավատեսական սցենարներ մշակելու հնարավորություն չի տալիս»