Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն

Տղամարդը 766 հազար ռուբլի է ստացել ծանոթից` Հունաստանից Ռուսաստան սննդամթերք մատակարարելու համար, հետո անհետացել է։ Ավելի ուշ պարզել են, որ նա Հայաստանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի իրավասու մարմինները Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջով արտահանձնել են Ռոլանդի Ազովին, որը մեղադրվում է խոշոր խարդախության մեջ։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով դատախազության մամուլի ծառայությանը։

ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել

Ազովը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3–րդ մասով։

Քննության վարկածով՝ Ռոլանդի Ազովը Դոնի Ռոստովում 766 հազար ռուբլի է ստացել ծանոթից` Հունաստանից Ռուսաստան սննդամթերք մատակարարելու համար, հետո անհետացել է։

2019 թվականի նոյեմբերին պարզվել է, որ նա Հայաստանի տարածքում է։ Դրանից հետո Ռուսաստանի դատախազությունը հայ գործընկերներին նրան հանձնելու հարցում է ուղարկել։ 2019 թվականի դեկտեմբերին հարցումը բավարարվել է։

Նշվում է, որ արտահանձնումն իրականացվել է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։

«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»