397 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը դարձել է 17 հազար 064

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության զարգացումների վերաբերյալ նոր տվյալներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 397-ով և հասել է 17 064–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Արսեն Թորոսյանը գտել է անպատասխանատու քաղաքացիներին «պատժելու» ձևը

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10,409 (+316) մարդ, կատարվել է 83.600 (+1276) թեստավորում, առողջացել են վարակվածներից 6.276 (+62)-ը։ Գրանցվել է մահվան 285 (+16) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 94 (+3) է։

Հունիսի 14-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 667 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան