Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

Ռուս գիտնականն ասել է՝ որն է COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու դժվարությունն ու ինչու է անխուսափելի հիվանդության երկրորդ ալիքի բռնկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. COVID-19-ի երկրորդ ալիքն անխուսափելի է, իսկապես արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը կարող է մեկուկես-երկու տարի տևել։ Այս մասին հայտնել է ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Պալցևը՝ «Պարլամենտսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում։

Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը

Նրա խոսքով՝ պատվաստանյութ ստեղծելու ընթացքում գիտնականները բախվում են COVID-19-ի մուտացիաներին, որը կարող է հանգեցնել կորոնվիրուսի ավելի ագրեսիվ տեսակների ի հայտ գալուն։

«Կորոնավիրուսը երկու պատճառով է մուտացիայի ենթարկվում․ առաջին ու հիմնական պատճառն այն է, որ հավաքական իմունիտետ է ձևավորվում, ու վարակը որոշակի մարտահրավերի է բախվում։ Երկրորդ պատճառը բնակլիմայական պայմաններն են։ Ամառ է։ Սովորաբար այդ շրջանում մարդկանց իմունիտետը բարձրանում է, իսկ օդակաթիլային վարակների տարածվածությունը նվազում է»,- ասել է պրոֆեսորը։

Վերջին գիտական աշխատությունները վկայում են, որ մուտացիայի է ենթրկվում վարակի սպիտակուցային ռեցեպտորը, ոչ թե ՌՆԹ-ն։

Որն է կորոնավիրուսից ամենապաշտպանված արյան խումբը. բժիշկները նոր բացահայտում են արել

Ըստ գիտնականի՝ նման վարակների համար դա սովորական երևույթ է։  Այդ պատճառով էլ պատվաստանյութը պետք է լինի ոչ թե վարակի կազմի մեջ գտնվող սպիտակուցի, այլ ՌՆԹ-ի դեմ։

«Պատվաստանյութը պետք է ազդի հենց COVID-19-ի հիմքի՝ ՌՆԹ-ի վրա։ Սպիտակուցային ռեցեպտորների հիման վրա ստեղծված պատվաստանյութը կդադարի արդյունավետ լինել, հենց որ վարակի այդ ռեցեպտորները փոխվեն»,- պարզաբանեց Պալցևը։

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

Թեև ԱՀԿ-ն հայտարարում է, որ աշխարհում 35 պատվաստանյութ է մշակվում, սակայն գիտնականը հույսը չի դնում պատվաստանյութերի վրա։ Նա ավելի շատ հույսեր է կապում բնակչության բնական իմունիտետի հետ։

«Երկրորդ ալիքն անպայման կլինի, քանի որ ցանկացած համաճարակ, հատկապես՝ համավարակ, մեկից երեք տարի է տևում»,- նշել է պրոֆեսորը։

Նա նաև ընդգծել է, որ իմունիտետի ձևավորման վրա ազդում են D3 վիտամինը, ցինկի միավորումներն ու օմեգա-3-ը։

Հայաստանում մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։